«Ապտակ իշխանություններին»
Արդեն 8 ամիս է ազատամարտիկները բարձրաձայնում են իրենց սոցիալական խնդիրների մասին, բայց կառավարությունից պատասխան դեռ չկա: Նրանց պահանջը չընդգրկվեց նաեւ 2014թ. պետական բյուջեում:
Ազատամարտիկների խնդիրների մասին առաջինը Ազատության հրապարակում բարձրաձայնեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, օրեր անց նրան միացան բազմաթիվ ազատամարտիկներ՝ իրենց սոցիալական փաթեթը վերանայելու պահանջով:
Ստեղծվեց ազատամարտիկների դաշտային խորհուրդ, որին ընդունեց եւ նրանց խնդիրները լուծելու խոստում տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Փոխարենը սեպտեմբերի 19-ին Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալեցին` խարդախության մեղադրանքով: Մինչ նրա ձերբակալումը տեղի էր ունեցել խորհրդի նիստը, որից հետաքրքիր մանրամասների է տիրապետում լրագրող-բլոգեր Արմեն Սուլեմանյանը. «Վոլոդյա Ավետիսյանը որոշեց սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը հավաքել ազատամարտիկներին և տոնել անկախությունը յուրովի հանրապետության հարապարակում: Ահա, սա էր հիմնական պատճառը, որ նրան սեպտեմբերի 19-ին ձերբակալեցին, որովհետև այդ ապտակը դժվար տանելի լիներ իշխանությունների համար»:
Չնայած մինչ օրս ազատամարտիկների որեւէ պահանջ իրականություն չդարձավ, այդ թվում` ազատ չարձակվեց Վոլոդյա Ավետիսյան, նրանք խոստանում են շարունակել պայքարը:
Մանրամասները` տեսանյութում: