Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանցին գիտի՝ ով պիտի արտագաղթի

Քաղաքականություն
8e1f30c98c587d05512dd1ec6d0e9604

Շատ բան պետք չէ Հայաստանից չարտագաղթելու համար. «Մի քիչ էժանություն»,-ասում է «Ա1+»-ի հարցման մասնակիցներից մեկը։։

Մեր զրուցակիցների մեծ մասը հարազատներ ունեն Հայաստանից դուրս, չեն էլ ուզում ետ վերադառնալ

Հարցման մասնակից երիտասարդը մի անգամ արդեն գնացել է Ռուսաստան ու վերադարձել, զգուշացնում է՝ էլի եմ գնալու, բայց անվերադարձ. «Ես գոհ չեմ էս պետությունից, էս կառավարությունից, բոլորից ես ահավոր ձեւի դժգոհ եմ, էսօրվա դրությամբ ես ոչ էլ բանակ ծառայելու եմ, ես դուրս եմ գնում»։

Մի կին նախատոնական մայրաքաղաքի սառած եւ կեղտոտ մայթերով մոտեցավ, որպեսզի ասի՝ ինքը լավ կրթություն ունի եւ ոչ մեկին պետք չէ, հարազատների մեծ մասը Ռուսաստանում ու Եվրոպայում են. «Հենց նույն պատճառով եւ շատ լավ էլ ապրում են այնտեղ»։

Տեղացիներից մեկը կարճ է կապում՝ բոլորովին սխալ մարդիկ են արտագաղթում Հայաստանից. «Ղեկավարությունը պետք ա ստեղից դուրս գա, որ ժողովուրդը կարողանա ապրի, չինովնիկները, օլիգարխները, որ հաբռգել են»։

«Մարդը կարիքի մեջ» հ/կ ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանն ասում է, որ հայերն իսկապես ամենուր արդարություն են փնտրում, նույնիսկ Ռուսաստանում. «Արդարության պակասից էստեղ չգտնելով նույնիսկ Ղազախստան են մեկնում»։

Տիկին Բեժանյանը հայերի տեղաշարժը դիտարկում է միգրացիայի տեսանկյունից՝ այս տարվա առաջին ինը ամիսներին հեռացել է 108 հազար հոգի, բայց նրանք աշխատանքային միգրանտներ են, մի մասը կվերադառնա։

Տաթեւիկ Բեժանյանը հաճախ է հանդիպում մեկնելու ցանկություն ունեցողների հետ։ Օգնում է նրանց իմանալ, թե ուր են մեկնում եւ ինչ է սպասվում։ Մեծ մասն ընտրում է Ռուսաստանը, որովհետեւ այդ երկիր կարելի է մտնել առանց վիզայի եւ հեշտությամբ գտնել աշխատանք։ Ի դեպ, միգրացիոն ոլորտի պատասխանատուներն այսօր՝ Միգրանտի օրը հիմնականում Հայաստանից տեղաշարժվել են Լեռնային Ղարաբաղ։