Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը նոր կառույց է ստեղծում

Քաղաքականություն
cca65537cfb74a5b1f5d007b6bdc593d

Քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների կողքին հայտնվեց եւս մեկ կառույց՝ «Քաղաքացիական պայմանագիր», որն ի տարբերություն նախաձեռնությունների՝ կփորձի խնդիրներին ավելի լայն լուծումներ գտնել։

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» միավորման Կառավարման խորհրդի ասուլիսին հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

«Քաղաքացիական պայմանագիրը ենթադրում է քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների, անհատ քաղաքացիների ներգրավվածությունը այս գործընթացի մեջ»,-նշեց պարոն Հարությունյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառույցի հիմնական և ամենակարեւոր խնդիրներից մեկը՝ հարուցել հայրենադարձության մեծ պրոցես դեպի ՀՀ։

Ինչ վերաբերում է համագործակցությանն այլ քաղաքական ուժերի հետ, պարոն Փաշինյանի պատկերացմամբ այդ համագործակցության համար նախ պետք է հստակ ձեւակերպեն, թե ինչ ասել է համագործակցություն. «էդ ժամանակ պատկերացնումների համընկնման դեպքում հնարավոր կլինի նաև համագործակցությունը։ Կարևոր են, որ համագործակցությունները տեղի ունենան բոլորին տեսանելի ասելիքի շուրջ»։

Ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ասում է. «Մենք չենք հավաքվել կուսակցություն ձեւավորելու, այլ խորհուրդ, որը հավատ կներշնչի ժողովրդի մեջ, և ժողովուրդը կգա մեր հետևից։ Ժամանակն է գիտակցել, որ այս օրհասական պահին պետք է համախմբվել»։