Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՄՆ-ն ակտիվացել է ԼՂ-ի հարցում»

Քաղաքականություն
c0c46dc2218c29208f98afa0d52c56ea

Մաքսային միությանը անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի խոստումից հետո Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքագետ Արմեն Գրիգորյանը փոփոխություն է նկատում. « ԼՂ հակամարտության հարցում ակտիվացել է ոչ թե Ռուսաստանը, այլ ավելի շատ ԱՄՆ-ն»: Միացյալ Նահանգների ակտիվացումը քաղաքագետը կապում է Վիեննայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև վերջին հանդիպման հետ:

Իսկ քաղաքագետ Տաթևիկ Ազիզյանի համար հստակ է՝ եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, ապա դա բացասաբար կազդի հակամարտության լուծման վրա:

Տաթեւիկ Ազիզյանը Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո, որևէ դրական տեղաշարժ չի նկատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում: