Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կան «կեցցե ԵՄ-ն» գոռացող էշեր»

Քաղաքականություն
fb83d6940379b231c72570cfd9f297d2

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ այն պետությունները, որոնք դարձել են ԵՄ անդամ, նրանք են հայտնվել ճորտի կարգավիճակում. «Սուտ է, երբ ասում են՝ բարեկեցիկ կյանք են խոստանում, եթե Հայստանը մտնի Եվրամիություն: Իրականում ինքնիշխանության կորուստ ունենում են ԵՄ անդամ պետությունները,- ասաց քաղաքագետը:-Իսկ Մաքսային միության շրջանակներում չեն պահանջի մեզանից կազմաքանդել մեր տնտեսության որոշ ճյուղերը: Մեր ջանքերի արդյունքում կարող ենք ունենալ հույս, որ Արցախում արտադրված ապրանքները կմտնեն Ռուսաստան»:

Քաղաքագետը հերքեց այն լուրեը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը ճնշել է Հայաստանին և Ուկրաինային, պարզապես Ռուսատանի Դաշնության իշխանությունները բացեիբաց պարզաբանել են, թե ինչ կլինի իրենց երկրների տնտեսությունների հետ, եթե բացեն իրենց մաքսային սահմանները ԵՄ-ի առաջ. «Ո'չ Հայաստանը, ո'չ Ուկրաինան այդքան հիմար չգտնվեցին, որ քաղաքական ինքնասպանություն գործեն»,- ընդգծեց քաղաքագետը: Նա նաև հավելեց, որ ՀՀ-ն և Ուկրաինան չստորագրեցին Եվրոպական ասոցացման պայմանագիրը հենց ԵՄ-ի պատճառով. «Եթե Եվրամիությունը մի փոքր թաքցներ իր ախորժակը, չպահանջեր միակողմանի զիջումներ, Հայաստանը և մասնավորապես Ուկրաինան կստորագրեին ասոցացման համաձայնագիրը»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Վիլնյուս կատարած այցին, քաղաքագետը կարծում է, որ մեր մասնակցությունը վիլնյուսյան գագաթնաժողովին եղավ այնպես, ինչպես ակնկալում էինք. «Դա ոչ Արևմուտքի պարտությունն է, ոչ էլ մեր հաղթանակը, սա իրական պատկերն է: Եվրամիությունը փող չունի վճարել իրեն անդամակցող երկրներին, նա առաջարկում է դա անել տվյալ երկրների քաղաքացիների գրպանների հաշվին, բայց կան էշեր, որոնք պատրաստ են սեփական կապիտալների հաշվին գոռալ «կեցցե Եվրամիությունը»,- ընդգծեց Սերգեյ Շաքարյանցը:

Նա նաև հավելեց, որ Եվրամիության հետ համագործակցությունը քաղաքական առումով ձեռքբերում է Հայաստանի համար։ Քաղաքագետը դրական գնահատեց Սերժ Սարգսյանի ելույթը, որում, ըստ նրա, արտացոլված էին բոլոր խնդիրները՝ հատկապես, ըստ նրա, ողջունելի է ելույթի՝ Հայաստանի շրջափակման մասին հատվածը։