Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրամիության` Ուկրաինային առաջարկն ուժի մեջ է

Քաղաքականություն
80b85b2ea4833b2615468d4b60a6255f

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ժամանակավորապես կասեցնելու որոշումը հիասթափություն էր ոչ միայն ԵՄ-ի, այլեւ Ուկրաինայի ժողովրդի համար; Այսօր Վիլնյուսում բացված Արեւելյան գործընկերության երկրոդ բիզնես ֆորումի ժամանակ ասել է ԵՄ Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն: Բայց առաջարկը դեռ սեղանի վրա, հիշեցրել է նա,եւ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի անմիջապես, հենց պատրաստ լինի Ուկրաինան:


Նա ընդգծել է, որ Ուկրաինան, ստորագրելով հավակնոտ համաձայնագիրը,որը երբեւիցե ԵՄ-ն առաջարկել է գործընկեր երկրին, հստակ ազդանշան կտա ներդրողներին եւ միջազգային ֆինանսական հաստատություններին, որ  լուրջ է վերաբերում արդիականացման վերաբերյալ իր խոստմանը;


Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին անցկացվող գործարար համաժողովում Հանձնակատարը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի առջեւ եվրոպական եւ ռուսական շուկաների միջեւ ընտրության հարց չկար, քանի որ ապրանքներն արտադրվում են տարբեր շուկաների համար:

Իր ելույթում Հանձնակատարը հիշատակել է Մոլդովային եւ Վրաստանին, որոնք պիտի նախաստորագրեն համաձայնագիրը: Իսկ ահա Հայաստանի անունը չի տվել: Նա չի մոռացել հիշեցնել, թե Ուկրաինան եւ Վրաստանը մի քիչ հետ են Մոլդովայից,որի քաղաքացիների համար շուտով ԵՄ-ն կբացի իր դռներն առանց մուտքի վիզա պահանջելու: