Մահացող ժողովրդավարություն կամ մի հավատացեք Պուտինին
Եվրոպայի խորհրդի Ժողովրդարության ֆորումի առաջին մասի ելույթները կարծես մահվան շեմին գտնվողի մասին լինեին: Իսկ «մահացող»-ն այս դեպքում ժողովրդավարությունն էր,որին փրկելու համար դեղ գտնելու համար Ստրասբուրգ են եկել տարբեր երկրներից 1000-ից ավելի փորձագետներ: Դեղի կոնկրետ անունը կտան առաջիկա երկու օրերին: Այսօր միայն ասում էին, որ ժողովրդավարության փրկության հույսը տեղեկատվական տեխնոլոգիաներ էին:
Իսկ ինչ հիվանդությամբ է տառապում ժողովրդավարությունը:
« Ընտրական գործընթացների նկատմամբ անտարբերությունն ամենավտանագավորն է ժողավրդավարության համար»,- զգուշացնում է Եվրոպայի խորհրդի գլխավբոր քարտուղար Էյոբորն Յագլանդը: Խոսքը հիմնականում քվեարկությանը չմասնակցելու մասին է:
Սենեգալի նախկին նախագահ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը կոչ արեց փրկել ժողովրդավարությունը: Ըստ նրա, քանի խորանա ընտրողի անտարբերությունը,ավելանա պոպուլիզմն, այնքան ավելի դժվար է լինելու:
Ի դեպ, ժողովրդավարության մահվան սպառնալիքն առավել ակնհայտ դարձրեց ռուս բլոգեր եւ քաղաքացիական ակտիվիստ Իրինա Յասինան, ով ներկայացնելով Ռուսաստանում ժողովրդավարության սպառնալիքները/ խոսքի, հավաքների ազատության պակաս եւ այլն/ , Եվրոպայի խորհրդի ղեկավարներին կոչ արեց չհավատալ Վլադիմիր Պուտինին, թե չկան քաղաքական բանտարկյալներ. « Առաջինը Միխայիլ Խոդորկովսկին էր, իսկ հիմա Բոլոտնայայի գործով կալանավորվածները»:
2012թ. մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում բողոքի երթից հետո նրանք հայտնվել են անազատության մեջ, իսկ դատավարությունը դեռ չի եղել:
Ի դեպ, պարոն Պուտինին չհավատալու համար կա միջոց, այդ ինտերնետն է.-ներկաներին հիշեցրեց ռուս բլոգերը: