Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանցիները կողմ են ՄՄ-ին. «Gallup Internatiоnal»

Քաղաքականություն
0fe66ad9d11ad592c10d3c399dceef86

«Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը այս տարվա հոկտեմբերի 9-16-ը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացրել է դեմառդեմ հարցում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցը հետեւյալն էր՝ ՀՀ քաղաքացիները ինչպե՞ս են վերաբերվում սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությանը: Հարցմանը մասնակցել է 1067 հոգի:

Ըստ Արամ Նավասարդյանի, հարցմանը մասնակցած քաղաքացիների 36 տոկոսը պատասխանել է` ավելի շատ դրական, 28 տոկոսը`լիովին դրական: Ըստ տարածքների`Երևանում քաղաքացիների 67 տոկոսը դրական պատասխան է տվել, մարզկենտրոններում`61 տոկոսը,գյուղական համայնքներում`65 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացիների 64 տոկոսը կողմ է, որ Հայաստանը միանա ՄՄ-ին: Ապրիլին նմանատիպ հարցում ևս անցկացրել ենք: ՄՄ-ին միանալ ցանկացողների թիվը այդ ժամանակ կազմել է 67 տոկոս:Այս ամիսների ընթացքում 3 տոկոսի նվազումը կապված է սեպտեմբերի 3-ից հետո հակաքարոզչության հետ»,-ասաց Արամ Նավասարդյանը:

Արամ Նավասարդյանի խոսքերով՝ հոկտեմբերին անցկացրած հարցումներն իրականացվել են իրենց նախաձեռնությամբ: