«Պուտինը պետք է հանդիպի հայ ժողովրդին»
«Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին և 3-ին սիմվոլիկ բան պետք է ցույց տա`ժողովուրդ, երկիր և բազա»,-անդրադառնալով ՌԴ նախագահի այցին Հայաստան`նկատում է քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա՝ Պուտինը լավ գիտի հայ ժողովրդի վերաբերմունքը գործող իշխանությունների նկատմամբ և այս այցի ընթացքում հատուկ վերաբերմունք պետք է ցույց տա. «Նա պետք է մաքսիմալ ցույց տա, որ գալիս է հանդիպելու ոչ թե իշխանության, այլ ժողովրդի և երկրի հետ: Նա նաև որպես գլխավոր հրամանատար ռուսական բազաների իր զինվորներին էլ պետք է այցելի»:
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 28-29-ին Վիլնյուսում Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի նախագահի մասնակցությանը`պարոն Մանուչարյանը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում այլ ելք չի տեսնում. «Աշխարհում կա արհեստական տարանջատում`Արևմուտք և Ռուսաստան: Մենք այս տարանջատման մեջ մեր ընտրությունը կատարեցինք, բայց արևմուտքի համար կարևոր է հետագա հնարավորություններ ունենալ այս ամենը ետ պտտելու»,- նշում է նա:
Քաղաքագետը համոզված է, որ ներկա մարտահրավերներին Հայաստանը կարող է դիմագրավել միայն կայանալով որպես առանձին ու անկախ պետություն. «Եթե մենք կայանաք որպես ՄԵՆՔ, ապա շատ հանգիստ կարող ենք բոլոր համադրումները կատարել ու դրանցից միայն շահել»,- եզրափակեց նա: