ՀՀԿ նիստից հետո (տեսանյութ)
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում չեն շրջանցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը եւ այդ կապակցությամբ նախատեսված բողոքի ակցիաները:
«Կուսակցությունը գտնում է, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, եւ մենք, որպես Հայաստանի հանրապետության իշխող քաղաքական ուժ շահագրգռված ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զարգանան՝ թե հումանիտար, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային, թե ռազմական ոլորտներում եւ կարծում եմ, որ այդ երեւույթը երկուստեք է»,- նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա, Հայաստանն ունի բազմաթիվ գործընկերներ, բարեկամներ, բայց. «Մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ մենք պետք է շարունակենք դաշնակցային հարաբերութունների զարգացումը, որը ՌԴ նախագահի այցից հետո կարծում եմ՝ էլ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/11/22/408298/