Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան
Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշեց բավարարել վարույթը իրականացնող մարմնի միջնորդությունը և Շանթ Հարությունյանին 2 ամսով տեղափոխել հոգեբուժարան՝ ստացիոնար փորձաքննության ենթարկելու համար:
Այս մասին տեղեկացրեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ դատական դռնփակ նիստից հետո:
Շանթ Հարությունյանին ԱԱԾ մեկուսարանից կտեղափոխեն Նուբարաշենի հոգեբուժարան` փորձաքննության։
Ինեսա Պետրոսյանն ասաց, որ Շանթ Հարությունյանը հանդես է եկել առարկությամբ, որ ինքը հոգեկան խնդիրներ չունի: Փաստաբանի խոսքով` վարույթ իրականացնող մարմինը հիմք է ընդունվել 2008 թ. մարտի մեկի իրադարձություններից հետո կայացրած այն որոշման վրա, ըստ որի՝ Շանթ Հարությունյանը ճանաչվել էր անմեղսունակ եւ չէր դատապարտվեց «Մարտի 1»-ի քր. գործեվ։
Դատարանի մոտ էր ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Երբ նիստից հետո Շանթ Հարությունյանին տանում էին, նա մեքենայի հետևից բացականչեց` Ազատություն: