A
A
Չորս ժամը Կիվիրյանը ՀՔԾ-ում էր
Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը մինչեւ ժամը 20-ը ՀՔԾ-ում էր։ Մոտ չորս ժամ նա անցկացրել է Քննչական ծառայությունում, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Միայն առերեսում է կատարվել ոստիկանների հետ։
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Կոմիտաս 5-ի շինարությունը կասեցնելու պահանջով ակցիաների ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու եւ սուտ մատնության համար։