ԱԺ նախագահը համաձայն է Զ. Փոստանջյանի հետ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի համար շատ անդուր իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ում: Նրան չէր բավարարել Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի գործունեությունը, որի մասին տիկին Փոստանջյանը բարձրաձայնեց այսօր ԱԺ ամբիոնից. «Նախորդ անգամ տեսանք թատրոն ու հիմա էլ դրա շարունակությունն է:
Հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը ձեզ սխալ հանեց, դա մոնոլոգի նման եղավ, ու Ձեր փաստարկները չլսեցինք: Դուք պետք է համարձակություն ունենայիք ու թքած ունենայիք ձեր բնակարանի վրա ու չառաջադրվեիք»:
Այնուհետեւ տիկին Փոստանջյանը, շրջվելով ԱԺ նախագահի կողմը, հարցրեց՝ արդյոք նա եւս չպե՞տք է հետամուտ լիներ, որպեսզի ՎՊ-ի ներկայացրած բացահայտումներն ըստ արժանվույն գնահատվեին։
Հովիկ Աբրահամյանը ժպիտը դեմքին գլխի մեկ շարժումով համաձայնություն տվեց: