Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դա քաղաքական ակցիա չէր»

Քաղաքականություն
fc4b22cdf19f856d1ff2f7c0bebc9972

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում ոստիկանության գործողություններն իրավաչափ էին:
«Արդյոք ձերբակալվածները կընկալվե՞ն որպես քաղբանտարկյալ» հարցին Այվազյանը պատասխանում է. «Իմ կարծիքով դա քաղաքական ակցիա չէր: Քաղաքական ակցիան լինում է խաղաղ երթերի ձեւով, տարբեր ձեւերով ու չի լինում ինչ-որ սարքած պայթուցիկ նյութերով, մահակներով, դեմքերը փակած իրավիճակում, երբ որ հարձակվում են»: