Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երվանդ Զախարյանն ու Կամո Արեյանը փողե՞ր են կերել

Հասարակություն
4e3ba5ff00302ac0003f991e2130f814

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արամի փողոցի 72-80 շենքի բնակիչների ու գործով մեղադրվող «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի, ինչպես նաև նույն ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի դատական նիստը արդեն 4-րդ անգամ հետաձգվեց:

Բնակիչները նիստից հետո միջնորդագիր պատրաստեցին, որով պահանջում են պատասխանատվության ենթարկել, իրենց խոսքերով, իսկական մեղավորներին. «Օրինակ` կա Երվանդ Զախարյանը, Կամո Արեյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրենք են միտումնավոր այս իրավիճակը ստեղծել` օգտագործել շինարարին: Մեր գումարները շինարարը մենակ ուտել չէր կարող»,- ասաց բնակիչներից Սոնիկ Մաղաքյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները պետք է բնակարան ստանային Արամի 72-80 հասցեում գտնվող նորակառույցում, սակայն 172 բնակարանների համար իրականացվել էին 700-ից ավելի գործարքներ:

Գագիկ Պապոյանը, ըստ մեղադրականի, հանդիսանալով «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը, նա գործել է «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի հետ` միասնական դիտավորությամբ: