Բացել լրահոսը Փակել լրահոսը
880105623_1837152020643612_1510756407811210826_n
A A
Պաշտոնական

Երկուստեք արձանագրվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
 
Փոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ երկրների հետ ՀՀ քաղաքացիների շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման կարևոր ուղղություն։
Երկուստեք արձանագրվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը՝ ներառյալ անկանոն միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև վերադարձի և հետընդունման ընթացակարգերի բարելավմանը և սահմանների համալիր կառավարման ոլորտում կատարվող աշխատանքներին։