Բացել լրահոսը Փակել լրահոսը
864951627_1454079052860336_3058923357967842066_n
A A
Պաշտոնական

Քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների հայեցակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ինստիտուցիոնալ և գործառութային վերափոխման հայեցակարգը։

Հայեցակարգը ներառում է՝

- մասնավոր կատարման սահմանափակ ներդրում,
- գործառութային մասնագիտացում,
- թվային փոխակերպումներ,
- նյութատեխնիկական ապահովման բարելավում և այլ ուղղություններ։

Քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկվող բարեփոխումները, որոնք միտված են Ծառայության գործունեության կատարելագործմանը, առկա խնդիրների լուծմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։