Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ապօրինի արդյունահանման դեպք՝ Եղվարդում․ պետությանը պատճառվել է 60 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղվարդի հրաբխային խարամների հանքավայրի տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Ստուգմամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները՝ թույլատրված սահմաններից դուրս արդյունահանել և իրացրել են ավելի քան 20 հազար խորանարդ մետր խարամ՝ պետության և համայնքի օրինական շահերին պատճառելով 60 միլիոն դրամի վնաս։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։