Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր պետական այրերը ազգային երաժշտություն չեն սիրում

Հասարակություն
933f03dc317dc75660624424cc6107d0

«Շարան» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը չի շտապում մեղադրել հայ մարդուն ազգային երաժշտության հանդեպ նման անտարբերության համար. «Ժողովրդի ապրելակերպը պետք է փոխվի, մարդիկ տագնապի մեջ են,իսկ տագնապի մեջ մարդ չի կարող երաժշտություն լսել»:

Դանիել Երաժիշտը երկրի վիճակը համեմատում է լարից ընկած դաշնամուրի հետ.«Երբ լարից ընկած է, ով էլ որ նվագի, մեկ է, երաժշտությունը լինելու է անորակ: Պետք է դաշնամուրը նախ լարել,իսկ դաշնամուրը լարում են կամերտոնով`չափանիշով։ Մեր չափանիշը Ավետարանն է»:

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը համոզված է, որ ազգային երաժշտության հանդեպ սերը պետք է դպրոցից սկսվի:Նա չի հասկանում, թե ինչպես են մեր պետական այրերը ներկա լինում ու ծափահարում անորակ երաժշտությանը. «Անցած տարի քաղաքի տոնին մեր պետական այրերը ծափահարում էին բեմի վրա այլազգի կիսամերկ աղջիկների «Мама Люба, давай, давай» երգին։

Պետք է անգամ ներկա չլինել նման միջոցառումներին, ինչ մնաց՝ ծափահարել: Մեր Պետական այրերը երբեմն ֆինանսավորում են ազգային երգի ու պարի միջոցառումներ, բայց ներկա լինել ուղղակի չեն ուզում»:

Դանիել Երաժիշտը վերջում ժպիտով մի հին խոսք հիշեց.«Թագավորին պետք է միշտ խաբել, թե չէ միշտ պետք է այո ասես»: