Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանին տեղափոխում են սթրես-կենտրոն

Հասարակություն
f3f4d41bdd2ea4b39807d913f8abf1ff

Դերասան Վարդան Պետրոսյանին, որ գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այս պահին տեղափոխում են սթրես-կենտրոն։

Մինչ այդ, ինչպես «Ա1+-ին հայտեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը, դերասանին անհետաձգելի բժշկական օգնություն էր ցուցաբերվել ։

Ի դեպ, արդեն Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կա։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Սա ենթադրում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ- Երեւան ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում 2 մարդ էր զոհվել։