Հայտնի չէ, թե որն է ամենափակ կառույցը
«Տեղեկատվություն ստանալու հարցումների մեծամասնությունն անպատասխան չի մնում, տեղեկություն տնօրինող գրեթե բոլոր մարմիններն էլ այս կամ այն կերպ արձագանքում են», - այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:
Նա նաև հայտնեց, որ լուռ մերժումների թիվը կրճատվել է:
«Եթե երկու տարի առաջ անպատասխան էր մնում մեր հարցումների մոտ 30 տոկոսը, այսօր լուռ մերժումները կազմում են ընդհանուր հարցումների ընդամենը 9 տոկոսը», - նշեց Հայրապետյանը` հավելելով, որ այդ պատասխանները հաճախ թերի են լինում։
Ըստ իրավաբանի՝ իրենց սև ցուցակում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՊԵԿ նախագահը, Երևանի քաղաքապետը և այլոք: Նրա խոսքով` շատ գերատեսչությունների ղեկավարներ սև ցուցակում են հայտնվել այն պատճառով, որ ուշացրել են իրենց նամակի պատասխանները:
Գևորգ Հայրապետյանը հայտնեց, որ ամենաբացը ֆինանսների նախարարությունն է, մինդեռ դժվարացավ հստակ պատասխանել, թե որն է ամենափակ կառույցը տեղեկատվության տրամադրման հարցում: