Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկարիչների միությունը անվճար դահլիճ է փնտրում

Հասարակություն
befb64bde4aa465cac44cbdb56c99067

Մեկ ամսից տեղի կունենա Նկարիչների միության թվով 18-րդ համագումարը:Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը,ով արդեն 15 տարի է՝ ղեկավարում է միությունը, տեղեկացրեց որ միայն համագումարի օրը կորոշվի օրակարգը ,ինչպես նաև նոր նախագահ ընտրելու հարցը:

«Մենք եղած միությունների մեջ ամենամեծն ենք` 700 հոգի և ավել:Դահլիճի խնդիր կա, երբ կարողանանք անվճար կամ քիչ ֆինանսներ պահանջող դահլիճ գտնենք, համագումարի օրը կհստակեցնենք»,-նշեց նա:

Պարոն Աղամյանը, անդրադառնալով միության խնդիրներին, նկատեց, որ միությունները մեր երկրում համարվում են հասարակական կազմակերպություններ, ինչը ճիշտ չէ. «4000-ից ավելի ՀԿ կա մեր երկրում: ՀԿ-ները ինչ-որ մարդկանց խումբ են, ովքեր որոշակի խնդիրներ են լուծում: Մենք ստեղծագործական միություն ենք, ոչ թե ՀԿ, մենք մասնագիտական խնդիրներ ենք լուծում,մենք ստեղծագործում ենք»:

Նկարիչների միության նախագահը հավաստիացնում է, որ ոչ մի պետական աջակցություն չկա, բայց, միևնույն է, միության անդամները շարունակում են ստեղծագործել և ցուցահանդեսներ ունենալ. «Նորվեգիայում այս տարի Եվրոպայի նկարիչների միության համագումարն էր,որի անդամ ենք նաև մենք, ես չկարողացա ֆինանսական պատճառներով մեկնել։

Ամեն դեպքում մեր աշխատանքը հոգևոր է, մենք ստեղծագործում ենք, և ես էլ մյուս տարի կունենամ իմ անհատական ցուցահանդեսը: Միակ խնդիրը համատարած անուշադրությունն է արվեստի հանդեպ»,-եզրափակեց նա:

Ի դեպ, Կարեն Աղամյանը դեռ չի որոշել՝ արդյոք կրկին կառաջադրվի՞ նախագահի պաշտոնում, թե ոչ, եթե, իհարկե, համագումարում ընտրության հարցը դրվի։