Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր հայերին արտերկրից հետ չեն վերադարձնի

Հասարակություն
8fadd91e13b6a8a98e1ef5a5bed9d73a

«Վիզաների դյուրացման գործընթացը երբ սկսվեց, բոլորին թվաց, թե բոլոր հայերին հետ են վերադարձնելու: Բայց դա իրականությանը չի համապատասխանում: Համաձայնագիրն ուղղակի կարգավորելու է այդ դաշտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ եթե մարդ Հայաստանի քաղաքացի է եւ ցանկանում է վերադառնալ մեր երկիր, մենք պետք է ընդունենք նրան:

Ինչ վերաբերում է համաձայնագրի առաջացրած տագնապին` Պողոսյանը նշեց, որ Հայաստանը 13 երկրի հետ ունի Ռեադմիսիայի համաձայնագիր, սակայն դրա շրջանակներում միայն 32 անձի է վերադարձրել Հայաստան: Իսկ հարեւան Վրաստանում հետ վերադարձածների թիվը կազմում է 600:

Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ Ռեադմիսիայի համաձայնագիրը փաստաթուղթ է, որը պարտավորեցնում է երկրին ընդունել մեր քաղաքացուն, որը այլ երկրում ոչ իրավական կարգավիճակ ունի: Հայաստանը պարտավորվում է իր քաղաքացուն հետ ընդունել առանց խնդիրների, աջակցել նրան ինտեգրման, փաստաթղթային, աշխատանքային եւ այլ հարցերում: