Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը խախտեց հավասարակշռությունը»

Քաղաքականություն
295c5eea9948f2ef2bc64e662341340a

«Ղարաբաղի հարցը բավականին լուրջ ազդեցություն է թողել ՄՄ-ին միանալու որոշման վրա: Իրականում ընտրությունը ոչ թե արժեքային համակարգերի միջև էր, այլ տարբեր քաղաքական հետևանքների, և այդ հետևանքները կապված են Ղարաբաղի հետ»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված հանդիպման ժամանակ՝ «Մաքսային միություն. քաղաքական տեսակետ» խորագրով։

Ըստ Զուրաբյանի՝ «Առաջին անգամ նորանկախ պատմության մեջ Սերժ Սարգսյանը խախտեց հավասարակշռությունը: Ինքը չկարողացավ, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, հաշտեցնել Ռուսաստանի և Արևմուտքի շահերը Հայաստանի շուրջ»։

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հաշվել է. «ՀՀ-ն կամ էներգետիկայի նախարարությունը 150 մլն դոլարի պարտք է գոյացրել այս 2,5 տարվա ընթացքում, երբ գազի գինը բարձրացել է։ Երբ ԵՄ-ի և Ազատ առևտրի շրջանակից դուրս ենք գալիս և գնում ենք Մաքսային միություն, 180 աստիճանով փոխում ենք արտաքին առևտուրը»։