Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում «Մեդիա կենտրոնից»

Հասարակություն
1ef2ba464bb97eb3f4e26d9740f012a8

Նոյեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» կանցկացվի մամուլի ասուլիս՝ «Մաքսային միություն. քաղաքական տեսակետ» խորագրով:

Ասուլիսի բանախոսներն են.

Լևոն Զուրաբյանը՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար,

Վահագն Խաչատրյանը` ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ:

Բանախոսները կխոսեն Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման, Եվրամիության հետ մեր պետության հետագա անելիքների մասին:

Այս ասուլիսը «Հայաստանը զարգացումների խաչմերուկներում. Եվրոպա թե Ռուսաստան» շարքից է, որը հոկտեմբերի և նոյեմբերի ընթացքում ընդգրկում է բանավեճեր, հանրային քննարկումներ, հանդիպումներ լրագրողների հետ` նպատակ ունենալով ավելի համապարփակ պատկերացում ձևավորել Մաքսային միությանը միանալու հետևանքների մասին: