A
A
Հացադուլ «Վանաձոր» ՔԿՀ-ում
«Ա1+» տեղեկություններով՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ են հայտարարել երկու դատապարտյալ՝ Դավիթ Վերմիշյանը եւ եւս մեկը՝ Արմեն անունով/ ազգանունը ճշտել մեզ չհաջողվեց-խմբ/ ։ Նրանք համարում են, որ ապօրինի են հայտնվել անազատության մեջ, սակայն Գլխավոր դատախազին եւ Արդարադատության նախարարին ուղղված իրենց նամակները մնում են անպատասխան։
Քանի որ աշխատանքային օրն արդեն ավարտվել էր մեր տեղեկատվությունը ստանալու պահին, չկարողացանք կապ հաստատել ԱՆ ՔԿՀ-ի վարչության հետ՝ մանրամասներ ճշտելու համար։