Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմենիա» բժշկական կենտրոնից հիվանդ է նետվել

Հասարակություն
03840d2daa66531d986bc567cf9d0998

«Արմենիա» բժշկական կենտրոնի 5-րդ հարկից պսիխոսոմատիկ բաժանմունքի հիվանդ է ցած նետվել։

Բժշկական կենտրոնից «Ա1+»-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել լուսաբացին, ժամը 7-30-ի սահմաններում, հիվանդը մահացել է։ Այլ մանրամասներ չասացին՝ խորհուրդ տալով զանգահարել առավոտյան ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել եւ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։