Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժշկի տեղեկանք չի պահանջվում

Հասարակություն
b2ad48113eb665774c8a05b4c42df849

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցման միջոցով պարզեց, որ 1-ին եւ 2-րդ դասարանի աշակերտների առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք ներկայացնելու մասին դպրոցների` ծնողներին ուղղված պահանջը հիմնավոր չէ:

Ուսումնական տարվա մեկնարկից ի վեր ԻԱԿ-ին դիմել են 1-ին եւ 2-րդ դասարանի աշակերտների ծնողներ` հայտնելով, որ հանրակրթական դպրոցներում իրենցից պահանջում են ներկայացնել երեխայի առողջության մասին բժշկական տեղեկանք: ԻԱԿ-ին դիմած քաղաքացիները խնդրել են պետական մարմիններից ստանալ տեղեկություններ` արդյոք 1-ին եւ 2-րդ դասարանի աշակերտների ծնողները պարտավոր են դպրոցի պահանջով նման տեղեկանք «հայթայթել» եւ ներկայացնել դպրոցին:

Հարցի պատասխանը ստանալու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմեց Երեւանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանից ստացված պատասխանի համաձայն` 1-ին եւ 2-րդ դասարանի աշակերտների ծնողները պարտավոր չեն դպրոց ներկայացնել երեխայի առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք: