Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիվիրյանը հրաժարվել է ծանոթանալ արձանագրությանը

Քաղաքականություն
93565482640f49c417d170677c73fbbd

Ժամը 23.34-ին լրացել է Արգիշտի Կիվիրյանին, ինչպես նաև ակտիվիստներ Անի Կաղինյանին, Լուսինե Հովսեփյանին և Նանե Մինասյանին բերման ենթարկվածի կարգավիճակում պահելու երեքժամյա ժամկետը, սակայն, այդուհանդերձ, նրանք դեռևս ոստիկանության բաժնում են:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Արգիշտի Կիվիրյանը, ինքը հրաժարվել է ծանոթանալ արձանագրությանը՝ հայտարարելով, որ ոստիկաններն ապօրինի, քաշքշելով, բռնություն գործադրելով խախտել են իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, ուստի հրաժարվում է մասնակցել որևէ  ապօրինության և պահանջում ազատ արձակել իրենց:

http://www.pastinfo.am/node/25974