Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտի պայքարին միանում է սփյուռքը

Հասարակություն
3d1645f924b63fca78e9a4794ec46db8

ԱՄՆ-ում գործող «Հայկական Միություն» (Armenian Union) Հասարակական նախաձեռնությունը միանում է «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին՝ համերաշխությամբ պայքարելու հանուն իրավունքի գերակայության և սոցիալական արդարության, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության:

Լինելով սկզբունքորեն ապաքաղաքականացված կառույց՝ մենք, այնուամենայնիվ, չենք կարող անմասն մնալ մեր եղբայրների և քույրերի նախաձեռնությանը: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում «Հայկական Միություն»-ը կներկայացնի իր աջակցային ծրագիրը և հետամուտ կլինի շարժման մեջ նորանոր կազմակերպություններ և անհատներ ներգրավվելու գործընթացին:

Կոչ ենք անում, Սփյուռքում գործող բոլոր առողջ ուժերին, հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, ավանդական կուսակցություններին և նրանց երիտասարդական թևերին համախմբվել և առկա բոլոր լծակներով աջակցել ձևավորվող շարժմանը:

«Հայկական Միություն»