Այրվել են ավտոմեքենաների շարժիչները
Հոկտեմբերի 31-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Ուռենի» ռեստորանի մոտակայքում՝ ավտոտնակում, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.04-ին, մարվել՝ 09.11-ին:
Պարզվել է, որ հրդեհը 3-րդ միկրոշրջանի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվել է «Երևանյան կրկես» ՍՊԸ-ին պատկանող «Գազ 3110» մակնիշի 514 ՍՍ 63 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.18-ին, մարվել՝ 09.20-ին:
Այրվել է «ԳԱԶ-31» մակնիշի 77 ԼՏ 577 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
ՀՀ ԱԻՆ