Աբորտների թիվը Հայաստանում
Զեկույցի համաձայն, Հայաստանում կենդանի ծնունդների մոտ 8 տոկոսն է բաժին ընկնում մինչև 20 տարեկան մայրերին: Ինչ վերաբերում է դեռահասներին, ապա նրանց շրջանում ծնունդների թիվը կազմում է 28.3՝ յուրաքանչյուր 1000 կնոջ հաշվարկով: Ըստ զեկույցի, Հայաստանում 15-ից 19 տարեկանների 3 տոկոսն է օգտվում բեղմնականխման ժամանակակից միջոցներից, իսկ 20-ից 24 տարեկանների դեպքում՝ 18 տոկոսը:
Զեկույցը ցույց է տալիս նաև, որ Հայաստանում մինչև 20 տարեկանների շրջանում աբորտների թիվը կազմում է մոտ 189՝ յուրաքանչյուր 1000 կենդանի ծնունդի հաշվարկով:
Միացյալ Նահանգներում դեռահասության ընթացքում հղիացած աղջիկների միայն մոտ կեսն է ավարտում ավագ դպրոցը մինչև 22 տարեկան հասնելը, մինչդեռ չհղիացած աղջիկների դեպքում այդ ցուցանիշը 10-ից 9-ն է: Այն նաև վնասում է ընդհանուր տնտեսությունը՝ միայն ԱՄՆ-ում հարկատուներին տարեկան արժենալով մոտ 11 միլիարդ դոլար:
Այլ մանրամասներ՝ այստեղ