Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարեւ Երեւանն» ընդդեմ որոշումների

Հասարակություն
4bb3a3b0ca39ed0590f2d341915b075f

Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ վարչական դատարանը հոկտեմբերի 23-ին վարույթ է ընդունել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 24.09.2013թ. եւ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. որոշումների: Այդ մասին Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա.Սարգսյանը գրավոր ծանուցել է «Բարեւ Երեւան» խմբակցությանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված վերաքննիչ բողոքը «համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջներին, եւ բացակայում են նույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը»:

Նախկինում՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրաժարվել էր վարույթ ընդունել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության երկու հայցադիմումները՝ դրանք ետ վերադարձնելով օրենսդրությանը տրված կամայական մեկնաբանությունների, խեղաթյուրման եւ իր նախկին որոշման մեջ առաջադրված պահանջները ակնհայտ կեղծելու ճանապարհով:


«Բարեւ Երեւան»