Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասմիկ Պողոսյանը Փակ շուկա չի այցելել

Հասարակություն
2ba486ecef710732f822a415e512bded

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոգնել է Փակ շուկայի թեմայից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը` ավելացնելով, որ իրենք գործառույթներով ամեն ինչ արել են` ինչպես որ կպահանջեր օրենքը. «Օրենքի խախտում մշակույթի նախարարությունը ոչ մի տեղ չի արել, հիմա ես ինչքան կարող եմ նորից ու նորից էդ թեման մեկնաբանել:

Մենք նախագիծ չենք հաստատել, մեզանից ինչ փաստաթղթեր ուզել են իրավապահ մարմինները, ամբողջական փաթեթը տրամադրել ենք, այս ամբողջ ընթացակարգը մեր լիազորությունների մասով կատարված է, հիմա մենք 2014թ. բյուջե ենք քննարկում, նորից անդրադառնում եք էդ հարցին: Որևէ նոր բան այստեղ ես ձեզ ցավոք սրտի ասելիք չունեմ»:

Ի դեպ, «Ա1+»-ի հարցին ի պատասխան, նախարարը նշեց, որ ինքը Փակ շուկայում չի եղել անձամբ ու ընդհանրապես շուկա չի գնում, այդ պատճառով էլ չի կարող ասել` Փակ շուկայի այժմյան տեսքն իրեն բավարարում է, թե ոչ:

Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ նաեւ Հանրապետության հրապարակի արդիականացման թեմային` վստահեցնելով, որ ինքը դեռեւս ծանոթ չէ որևէ նախագծի. «Դրա համար որևէ բան ասել չեմ կարող. ես չեմ ուզում օր առաջ ասել՝ դա կարող է լավ լինի, թե վատ, կարող է օրերից մի օր իսկապես շատ հետաքրքիր լինի նախագիծը, կարող է վատ լինի:

Անպայման պատրաստվում եմ մյուս շաբաթվա սկզբին ծանոթանալ նախագծերին, տեսնել՝ արդյոք ինձ՝ որպես քաղաքացու, առաջին հերթին դուր կգա՞ այդ նախագծերից որեւէ մեկը, թե չէ: Քանի որ մենք ունեցել ենք էն հրապարակի հին տեսքը՝ արձանով, եւ ունենք հրապարակ, որը դատարկ է՝ իմ կարծիքով:

Լենինի արձանը քաղաքական էր, այսպես էր, այնպես էր, բայց իր պատվանդանով, լուծումներով հանճարեղ գործ էր, այսինքն՝ Մերկուրովի այդ գլուխգործոցն իսկապես արվեստի գործ էր, որ մենք հաճախ ընկալում էինք որպես լրացում՝ հոյակերտ ճարտարապետական լուծման»: