Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊԵԿ-ն ընդդեմ Արմավիա»-ի գործը կլուծվի

Հասարակություն
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է «Արմավիա»-ից բռնագանձել 7 միլիարդ 35 միլիոն 703 հազար դրամ, որից մոտ 5 միլիարդը պետական տուրքն է, իսկ մնացածը շահութահարկ, ոչ ռեզիդենտի շահութահարկ, եկամտահարկ, սոցվճարներ եւ այլն:

Այսօր ՀՀ վարչական դատարանում հերթական դատական նիստին կրկին չէր ներկայացել ավիաընկերության լիազոր ներկայացուցիչը: Դատավոր Կարինե Բաղդասարյանը ներկայացրեց լիազոր ներկայացուցչի միջնորդությունը, ըստ որի՝ պատասխանող կողմը մասնակցում էր այլ դատական նիստի։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Վոլոդյա Ծատուրյանը միտում նկատեց պատասխանող կողմի գործողությունների մեջ և խնդրեց դատարանին շարունակել նիստը։

«Հարգելի դատարան, արդեն մի քանի անգամ է պատասխանող կողմը ինչ-որ պատճառաբանություններ է ներկայացնում՝ նիստերին չմասնակցելու համար։ Ես միտում եմ նկատում դատավարությունը ձգձգելու համար, այդ իսկ պատճառով չեմ ընդունում նիստը հետաձգելու առաջարկը»,-նշեց պարոն Ծատուրյանը։

Հայցվոր կողմի ներկայացուցիչն այսօր դատարանին վերջնական փաստաթղթեր ներկայացրեց «Արմավիա»-ի պարտքի վերաբերյալ և մի շարք հաշվետվություններ։

Փաստաթղթերի հետազոտման փուլից հետո դատավոր Բաղդասարյանը գտավ, որ հայցվոր կողմի տրամադրած բոլոր փաստաթղթերն առկա են և ՊԵԿ-ի ներկայացուցիչ Վոլոդյա Ծատուրյանի («Արմավիա»-ից բռնագանձել ամբողջ գումարը) պահանջի հիման վրա գործի դատական վեճը լուծող դատական ակտը հրապարակելու օրը նշանակեց նոյեմբերի 18-ին։