Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղնուկյանը ներողություն չի խնդրի

Հասարակություն
bd6c5b39b174eda5738e68986eaa3b84

Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանը մերժել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հայցը՝ ընդդեմ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մտերիմ Կարո Եղնուկյանի։

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը պահանջում էր, որպեսզի Կարո Եղնուկյանն իրենից հրապարակային ներողություն խնդրի։

Փաստաբանը վիրավորվել էր Եղնուկյանի տրված գնահատականներից։ Վերջինս անբարոյականություն էր որակել Պարույր Հայրիկյանի մահափորձի գործի վերաբերյալ Ալեքսանդր Սիրունյանի բոլոր ասածները։

«Գոհ եմ վճռից, սակայն սա դեռ ավարտված չեմ համարում, որովհետեւ ինքն իր այս արածով ինձ դրեց ֆինանսական ծախսի տակ եւ հոգեբանական ապրումների մեջ։ Հետեւաբար հնարավոր է, որ ես էլ բողոքարկեմ»,- «Ա1+»-ին հայտնեց Կարո Եղնուկյանը։

Պարոն Եղնուկյանի խոսքերով՝ հայցով հնարավոր է պահանջի ֆինանսական ծախսերի փոխհատուցում։