A
A
Արաբկիրը ամենաաղտոտված վարչական շրջանն է
Արաբկիրը Երեւանի ամենից շատ աղտոտված վարչական շրջանն է: Այս մասին են վկայում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության` ԷկոԼուրին տրամադրած Երեւանում մթնոլորտային օդի աղտոտվածության մասին տվյալները:
Ըստ աղբյուրի` Արաբկիրում 2012թ. վնասակար արտանետումները տարեկան կտրվածքով կազմել են 11863,1547 տոննա: Աղտոտվածության առումով երկրորդ տեղում է Էրեբունի վարչական համայնքը: 2012թ. այստեղ վնասակար նյութերի արտանետումները կազմել են տարեկան 1005,65772 տոննա:
Երրորդ տեղը զբաղեցնում է Կենտրոնը: Այստեղ վնասակար նյութերով աղտոտվածությունը կազմել է 554,40897տոննա/տարեկան:
Այլ մանրամասներ՝ այստեղ