Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակվել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա

Հասարակություն
05b3358efc43f6ece34b6b663d71d076

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը անհայտ անձանց մի խումբ, դիմակավորված, հարձակվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի վրա (Բաբաջանյան-25):
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, դպրոցի պահակը՝ Յուրա Ստեփանյանը, տեսել է երեքին: Չի բացառվում, որ դրսում նրանք ունեցել են հանցակիցներ:

Հանցավոր խումբը դիմակավորված կոտրել է դպրոցի պատուհանի ապակին եւ թափանցել շենք: Պահակը կանխել է նրանց առաջխաղացումը եւ հասցրել է զգուշացնել դպրոցի փոխտնօրենին, որն էլ իր հերթին դիմել է ոստիկանություն:
«Արթուն պահակը, որ Սեբաստացի է իր էությամբ, արժանի հակահարված է տվել գողերին, ավազակներին»,- «Ա1+»-ին ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Կրթահամալիրը նյութական վնաս չի կրել: Ոստիկանությունն արձագանքել է օպերատիվ եւ այժմ կատարվում է նախաքննություն։

«Առավելագույն ջանքերն են գործադրվում, ես հավատում եմ Հայաստանի ոստիկանությանը, որ նրանց անպայման կհայտնաբերեն»,-եզրափակեց պարոն Բլեյանը մեզ հետ զրույցում։