Հալեպահայը «5D» փորագրություն է անում (տեսանյութ)
Հրայր Ագիլյանը հալեպահայ է: Հայրենիք է տեղափոխվել 2010 թ.-ին, երբ Սիրիական պատերազմը հասել էր գագաթնակետին, եւ ծննդավայրը հավասարվում էր հողին։ Երեւան հասնելուն պես որոշում է կայացրել՝ ամեն ինչ անցյալում է, պետք սկսել նորից։
Նա վերսկսել է Հալեպում թողած իր բիզնեսը։ Փայտամշակման գիտակն իր ամբողջ փորձն ու գիտելիքները ներդրել է այստեղ։ Այսօր նույն թափով ու հաջողությամբ չի աշխատում, ինչպես Սիրիայում, բայց դրական արդյունքներ արդեն նկատում է։
Տեղական Մրցակցությունից պարոն Ագիլյանը չի վախենում ու անգամ նորամուծություններ է փորձարկում։ Նա առաջինն է, ով «5 D» փորագրություն է փորձարկում փայտի վրա։
Սիրրիահայի արտադրամասում այսօր բոլոր արհեստավորները Հայաստանից են։ Հրայր Ագիլյանի խոսքերով՝ անգամ Հալեպում սիրիահայ արհեստավորներ հազվադեպ էին հանդիպում։ Հայաստանցի գործընկերների հետ որեւէ խնդիր չունի, միայն նեղսրտում է, որ ոմանք սիրիահայերին «դրսեցի» են անվանում. «Ինձ համար շատ տհաճ է, ամոթ է ուղղակի, մենք, որ էդքան տարի ուղարկում էինք օգնություն Հայաստանին, չէինք ասում՝ դուք դրսից եք, մենք ներսից»։
Միաժամանակ խոստովանում է, որ շատերն օգնում ու աջակցում են սիրիահայերին։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։