A
A
Ամուսնության գրանցում ՝ էլեկտրոնային տարբերակով (տեսանյութ)
Գյումրու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում հոկտեմբերի 28-ին գործարկվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը: Այն մշակվել է ՀՀ կառավարության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ "Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում" ծրագրի շրջանակներում: Բացման արարողությանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ծրագրի ղեկավար Իվառ Տալլոն, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու քաղաքային և մարզային կառույցների ղեկավարները: Դիտեք«Ցայգի» տեսանյութը: