Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր «Արարատ-73»-ի պատմական օրն է

Հասարակություն
9ad7df117bc559b6b9ccb89b421f95f4

1973 թվականի հոկտեմբերի 28-ին հայ ֆուտբոլասերները, եւ ոչ միայն նրանք, շտապում էին «Հրազդան» մարզադաշտ: Ըստ նրանց այդ օրը Երեւանի «Արարատը» ԽՍՀՄ առաջնության վերջին խաղում պետք է հաղթեր Լենինգրադի «Զենիթին» եւ 18 օր առաջ նվաճած գավաթին ավելացներ նաեւ ոսկե մեդալները:

Արարատցիները հուսախաբ չարեցին մարզադաշտ եկած 75 հազար երկրպագուներին: Նրանք չնայած մեծ դժվարությամբ, այնուամենայնիվ, կոտրեցին լենինգրադյան թիմի դիմադրությունը եւ առաջին անգամ նվաճեցին Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 40- ամյակի կապակցությամբ այսօր մեծարեց այդ տարիներին մեր լեգենդար թիմի խաղերը լուսաբանած լրագրողներին` Արսեն Բաբայանին, Միսակ Նազարյանին, Ալյոշա Խաչատրյանին, Ռաֆիկ Հեքեքյանին, Սուրեն Բաղդասարյանին, Դերենիկ Գեւորգյանին եւ Սուրեն Մուրադյանին` նրանց հանձնելով անվանական դիպլոմներ եւ մարզաշապիկներ: