Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փախուստի դիմած ամբաստանյալը հայտնաբերվել է

Հասարակություն
5baf99a13fb05a3e5d20f658beec715f

Այսօր ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերել են 21-ամյա Սերոբ Մխիթարյանին։

Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

21-ամյա Սերոբ Մխիթարյանը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից։

Հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը երեք տարի ժամանակով։
Սերոբ Մխիթարյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ։

Հիշեցնենք, որ 4 օր առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Սերոբ Քերոբի Մխիթարյանը փախուստի էր դիմել։

Նա մեղադրվում է 2009-2010 թթ. ընթացքում Տիգրան Մեծ պողոտայում բնակարաններ ապօրինի մուտք գործելով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու մեջ։