Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղինները փորձում էին մտնել Փակ շուկա

Հասարակություն
83862490636c9db1b42058e18eb83f6f

Փակ շուկայի մոտ շարունակվում են բախումները դեղինների ու կարմիրների միջեւ։
Քիչ առաջ դեղին գլխարկով ակտիվիստներից 3 հոգի փորձեցին լրագրողների ուղեկցությամբ մտնել Փակ շուկա՝ դիտարկումների, սակայն կարմիրները փակեցին դռները։ Տեղի ունեցավ բախում։
Դեղինները հեռացան՝ ասելով. «Շունը հաչում է, իսկ քարավանը՝ հեռանում»։ Կարմիրները վստահ են, որ այս ամենը դեղինների կողմից սադրանք է, և որ իրենք շարունակելու են պաշտպանել շուկան։