A
A
«Վրացական երազանքը» հաղթեց
«Վրացական երազանք» դաշինքի թեկնածու, նախկին փոխվարչապետ և կրթության նախկին նախարար Գիորգի Մարգվելաշվիլին կդառնա Վրաստանի հաջորդ նախագահը։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ երեկ տեղի ունեցած ընտրություններում Մարգվելաշվիլին ստացել է ձայների մոտ 62 տոկոսը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն՝ 21 տոկոսը, «Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն՝ 10 տոկոսը: