Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս անգամ կաղիններ չկային

Քաղաքականություն
3a1b12cf78012641598ae69a3c9f2c66

«Ազատագրեք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ամենօրյա ակցիանները շարունակվում են։ Այսօր նրանք Մաշտոցի պուրակից շարժվեցին Նոր-Նորքի 2 զանգված։ Ի տարբերություն երեկվա ակցիայի, այսօր դեղին և կարմիր գլխարկավորների մեջ կաղիներով և բանջարեղեններով բախում տեղի չունեցավ: Ինչպես միշտ ակցիայի մասնակիցներին Մաշտոցի պուրակից սկած հետևում էին գործարար Սամվել Ալեքսանյանի համակիրները։

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ուրախացրեց այն հանգամանքը, որ երթն առանց բախումների է անցնում և ևս մեկ անգամ հիշեցրեց. «Մեր պայքարը ժողովրդի դեմ չէ, այլ հանուն ժողովրդի է, մենք պայքարում ենք օլիգարխիկ ռեժիմի դեմ»։ Երթի սկզբից էլ նախախորհրդարանի անդամ , կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը վստահ էր, որ Սամվել Ալեքսանյանի համակիրները սպասում են Գայի արձանի հարևանությամբ գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց. «Նրանք նեղվում են, որ մենք իրենց տարածքում ենք հայտնվում»։
Պարզվեց՝ կինոռեժիսորը չի սխալվում։ Սամվել Ալեքսանյանի համակիրները, ինչպես միշտ գոռում էին՝ հեռացեք և դեղին գլխարկավորներին անվանում էին գրանտակերներ և աղանդավորներ։