Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճիշտ չի, որ ժողովուրդը տուժվի»

Հասարակություն

Այս տարի հոկտեմբերի 27-ին հայ-առաքելական եկեղեցին կնշի Գյուտ Խաչի տոնը։
Գյուտ խաչը Քրիստոսի խաչափայտի հայտնաբերման օրն է։ Տեր Վարդան քահանա Գափոյանն այսօր ներկայացրեց տոնի ծագման պատմությունը. «Քրիստոսին խաչից իջեցնելուց հետո, այդ խաչը պահպանվեց։ Մարդիկ մոտենալով նրան՝ դիպչում էին ու հրաշքներ էր տեղի ունենում։ Այդ իսկ պատճառով խաչափայտը պահեցին տարբեր տեղերում, միայն դարեր հետո այն հայտնաբերվեց ու տեղադրվեց Գողգոթայում։ Վաղը մենք նշում ենք հենց այդ խաչափայտի հայտնաբերման օրը»,- ասաց նա ու ավելացրեց, որ Հայ-առաքելական եկեղեցում այս տոնը սկսվում է այսօր երեկոյան՝ նախատոնակով, իսկ վաղը բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ։

«Ա1+»-ը հարցրեց քահանայի կարծիքը, թե ինչպես է նա վերաբերվում մայրաքաղաքում ամեն օր տեղի ունեցող բախումներին ու հիշեցրեց նաեւ երեկ Փակ շուկայի համար իրար կաղիններով ծեծող մարդկանց. «Չեմ ուզում դիլետանտություն անել, ինֆորմացիային ես ամբողջովին տեղյակ չեմ,- ասաց Տեր Վարդան քահանա Գափոյանը և ավելացրեց,- իհարկե լավ չի, որ վիճաբանում են, ավելի քաղաքակիրթ ձեւեր կան հարցեր լուծելու եւ ճիշտ չի, որ ժողովուրդը տուժվի»։