Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե պետք է, ես կհեռանամ ու կլինեմ երջանիկ»

Հասարակություն
dc04fe323f2cb47060888cd3967ac6ab

Կոմպոզիտորների միության համագումարին այս պահին իր հաշվետվությունն է ներկայացնում ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը։

Նա իր ելույթում նախ նշեց. «Եթե բոլորին պետք է, որ ես հեռանամ միությունից, ես կհեռանամ հենց հիմա եւ կլինեմ երջանիկ։ Ինձ համար կարեւոր է իմ երաժշտությունը եւ իմ ընկերների երաժշտությունը»։

Ռոբերտ Ամիրխանյանը խնդրեց պահպանել բանականության կանոնները եւ չարատավորել միության սրբազան անունը։ Նաեւ կոչ արեց բոլորին՝ համարձակություն գտնել եւ լսել իր հաշվետվությունը։ Նա նշեց, որ միությունը հասարակությունից հեռու չէ եւ ինքնամփոփ չէ, և դրա վառ ապացույցն է այսօրվա ընդլայնված համագումարը։
«Միությունն ապրում է նրա համար, որ գտնի միջոցներ՝ կոմպոզիտորներին օգնելու համար»,- ասաց Ամիրխանյանը։