Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան կբարձրանա տրանսպորտի գինը

Հասարակություն
3c49a28d76ff08202333b1f050ef9b14

Այսօր Երևանի քաղաքապետարանում գումարվեց տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովի երկրորդ նիստը։ Քննարկվեց քաղաքապետարանի նոր հաշվարկ - հիմնավորումը` մասնավորապես երթուղայինների վառելիքի ծախսը:

Հանձնաժողովի անդամ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասաց, որ պետք է հանրայնացնել այս հաշվարկները, որպեսզի հանրային հատվածը ևս ներկայացնի իր առաջարկները։

Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, հաշվի առնելով մամուլում տեղ գտած որոշ հայտարարություններ` կապված նոր հաշվարկ-հիմնավորման հետ, կոչ արեց հանձնաժողովի անդամներին հիշել`սա մեկ ամսվա կտրվածքով արված հաշվարկ է։ Անդրադառնալով նաև այսօրվա մամլո ասուլիսում հանրային հանձնաժողովի անդամ Դավիթ Գևորգյանի այն հայտարարությանը, թե տրանսպորտի ծախսերի ինքնարժեքը 70-75 դրամ է կազմում, պրն Նիկոյանը կոչ արեց՝ հաշվարկները հիմնավորել ու նոր հրապարակել։