Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը գործը գցում է նախարարության վրա

Հասարակություն

Սիսակյան 3 շենքի բնակիչներն այսօր կրկին քաղաքաշինության նախարարություն էին եկել։ Նրանք կարծում են, որ հենց այս գերատեսչությունում կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները։
Քաղաքապետարանում նրանց ասել են, որ հենց քաղաքաշինության նախարարությունում պետք է որոշեն, թե շենքի որ բնակիչները պետք է վերաբնակեցվեն։ Նախարարությունը վստահեցնում է՝ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում։

Քաղաքաշինության նախարարությունն այս հարցում միայն կարող է ընդհանուր շենքի մասին եզրակացություն տալ, ըստ որի՝ Սիսակյան 3 շենքը 4-րդ կարգի վթարային է և վերաբնակեցումը պետք է կատարվի անհապաղ։
Քաղաքապետարանում էլ ասել են, որ վերաբնակեցման համար սահմանված բնակարանները այս պահին քիչ են ու կվերաբնակեցվի միայն ամեն հարկից 3 ընտանիք։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում.