A
A
Փախած ամբաստանյալին դեռ չեն գտել
Երկու օր առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի դիմած ամբաստանյալ Սերոբ Քերոբի Մխիթարյանը դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Սերոբ Մխիթարյանը մեղադրվում է 2009-2010 թթ. ընթացքում Տիգրան Մեծ պողոտայում բնակարաններ ապօրինի մուտք գործելով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու մեջ։
21-ամյա Սերոբ Մխիթարյանի փախուստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ փախուստն ազատազրկման վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Ի դեպ, հոկտեմբերի 23-ի գողության գործով դատական նիստը կայացել էր եւ հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 31-ին։